Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Ավելին ՝ այստեղ