Լրահոս
Կարևոր


Ժողովուրդը պատմության աղբանոցը կնետի հայ ազգին իրար դեմ հանող քաղաքական ուժերին

Քաղաքականություն

«​Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևելով քարոզարշավին և դրա հռետորաբանությանը` հասկանալի է դառնում, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին և առաջարկվող լուծումներին՝ քաղաքական առաջնորդներն ընտրեցին երկիրը խորը քաղաքական ճգնաժամի տանող, պոպուլիստական հայտարարություններով հանրությանը բևեռների բաժանող ճանապարհը, ինչն էլ կանխորոշում է յուրաքանչյուր կողմի համար ոչ ցանկալի արդյունքի դեպքում երկրում ներքին անկայունության հրահրման և ոչ ընտրական ճանապարհով իշխանության զավթման փորձը:
Ամբիոնները, որոնք նախատեսված են քաղաքական ելույթների ու երկխոսության համար, դարձել են ամբիցիաների ու քաղաքական երազախաբությունների թատերաբեմ: Այո՛, Հայաստանին ընտրություններ պետք են, այո՛ միանշանակ է, որ ժողովուրդը փոփոխություն է ուզում, սակայն պետք է մի կողմ դնել քաղաքական ամբիցիաները և մտածել պետության ու ժողովրդի մասին, չտանել երկիրը դեպի քաղաքացիական պատերազմի:
Ստեղծված իրավիճակը արդյունք է շղթայական սխալների, որոնց մասին, տարբեր հարթակներում, խոսել եմ ամիսներ շարունակ։
1․ Նախկինում ասել եմ՝ Հայաստանը անվտանգային և դիվանագիտական կոլապսի առաջ է կանգնած, սակայն քաղաքական ուժերի առաջնորդները, գործուն քայլերի փոխարեն, զբաղված են ընտրական ռեսուրսների մոբիլիզացիայով։ Ցավոք, դրան հաջորդեց ադրբեջանցիների կողմից նոր ծավալի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, ավելացավ գերիների թիվը։
2․Նշում էի, որ պետության այսպիսի վիճակը ենթադրում է բոլորովին այլ մոբիլիզացիա՝ հանրային, քաղաքական, ռազմական։ Մոբիլիզացիայի փոխարեն դիսկուրսը հիմնականում ընթանում է միմյանց նկատմամբ հնարավորինս կոշտ հռետորաբանության շրջանակում, իսկ իշխանությունն առավել հեռուն է գնացել՝ թավիշը պողպատով փոխարինելու սպառնալիքով։
3․ Պնդում էի, որ քաղաքական առաջնորդները պետք է հանդես գան միասնական՝ չփոշիացնելով ձայները, սակայն ընդդիմությունը ևս չհամախմբվեց և միատարր հանդես չեկավ, չկարողացավ իր 17 քաղաքական ուժերի կամ այլ ֆորմատով միավորման շրջանակներում հանդես գալ միասնական դիրքով, ինչի պատճառով` ընդդիմադիր դաշտին տրված քվեները կարող են բաշխվել առավել մեծ թվով քվեներ հավաքած ուժերի վրա՝ այդպիսով խեղաթյուրելով ընտրողների ակնկալիքների իրական պատկերը։
4․ Երկիրը ցնցումներից զերծ պահելու և հանդարտ հուն վերադարձնելու համար առաջարկում էի ստեղծել ռազմաքաղաքական խորհուրդ, սակայն քաղաքական առաջնորդները գերադասեցին գնալ կրքեր բորբոքելու և միմյանց նկատմամբ հակաքարոզչության ճանապարհով՝ այսպիսով փակելով երկխոսության ճանապարհը։
Սթափվեք, ժողովուրդը պատմության աղբանոցը կնետի բոլոր այն ուժերին, որոնք իրենց քաղաքական, խմբային շահերի համար միմյանց դեմ կհանեն հայ ազգի տարբեր հատվածներին և կփորձեն ժողովրդի ձեռքով «կրակից շագանակներ հանել»:
 

Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն Մանվելյան