Լրահոս
Կարևոր


Խաչիկ Ասրյան. Հայաստանի մի հատվածը օկուպացված է Ադրբեջանի կողմից, ուստի «Հայոց Արծիվները» չի մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին

Քաղաքականություն

«Հայոց Արծիվների»  պահանջը. Չեղարկե՛լ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի օկուպացիայից, ու, միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ և մասնակցել:

Հայտարարություն

Հերո՛ս Հայ ժողովուրդ

Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունն ապահովելը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը յուրաքանչյուր Հայի համար ավելի կարևոր է և առաջնային, քան Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն կազմակերպելն ու այդ ընտրությանը մասնակցելը:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մշտապես կողմ է եղել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը, համարելով, որ դա լավագույն միջոցներից մեկն է լինելու՝ լեգիտիմ ճանապարհով Հայաստանում ձևավորելու Ազգային - Քրիստոնյա իշխանություն:

Հենց այդ նպատակով՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցությունն, իր 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով, հայտ է ներկայացրել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու ու արդեն գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Սակայն, սույն թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Արծվատուն կենտրոնական գրասենյակում, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության որոշումը՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կայացվել է մեկ պայմանով, այն է՝ եթե մինչև Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, այսինքն՝ մինչև հունիսի 7-ը, Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Պաշտպանության նախարարության, սույն թվականի մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին տեղում չսատկացնի կամ չվռնդի Հայոց սուրբ հողից, ուրեմն բացառվում է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, հունիսի 7-ից սկսած, Հայաստանում իրականացնի նախընտրական քարոզարշավ, առավել ևս բացառվում է, որ հունիսի 20-ին մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին, նույնիսկ, այն դեպքում, երբ «Հայոց Արծիվները» վերջին 30 տարիների ընթացքում իր կազմակերպած շուրջ 2.000 ռազմահայրենասիրական միջոցառումների կատարյալ արդյունքներով, բազմահազար նվիրյալ անդամներով, լրջագույնս պատրաստվել էր մասնակցել Ազգային Ժողովի այս արտահերթ ընտրություններին:

Հիշեցնում եմ, որ Երկիր մոլորակում բնակվող բոլոր ժողովուրդների առաջ մեզ շուն անվանած մեր ոխերիմ թշնամին՝ խառնածին Ադրբեջանը, սույն թվականի մայիսի 12-ին իր բանակի ստորաբաժանումներով Սյունիքում և Գեղարքունիքում հատել էր Հայաստանի պետական սահմանը և խորացել մեր Հայրենիքի տարածքում՝ օկուպացնելով Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ՝ անընդհատ ահաբեկելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:

Եվ, ուրեմն, կարող ենք արձանագրել, որ սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել: Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե Հայաստանում ադրբեջանցիների կողմից  որևէ բնակավայր գրավված չէ, ուստի կարող ենք ընտրություն անցկացնել, մենք կպատասխանենք նրանց, որ դա նույնն է, թե ասենք՝  քանի դեռ Հայաստանում գործող բոլոր ընտրատեղամասերը գրավված չեն ադրբեջանցիների կողմից, ուրեմն կարող ենք  քվեարկություն կազմակերպել: Ավելին, իսկ, եթե մինչև սույն թվականի հունիսի 20-ը Ադրբեջանի զինված հրոսակները գրավեն Հայաստանի սահմանամերձ մի քանի գյուղական բնակավայրեր, ի՞նչ ենք ասելու այդ ժամանակ: Ասելու ենք, որ այդ բնակավայրերում մարդիկ չե՞ն ապրում և թող ընտրություննե՞ր կազմակերպվեն: Իհարկե՛, ո՛չ:

Մենք՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին իբրև մասնակցող կուսակցություններս, հունիսի 7-ից սկսած, ի՞նչ սրտով պետք է Հայաստանում, հատկապես Սյունիքում և Գեղարքունիքում նախընտրական քարոզչություն իրականացնենք, երբ, դեռևս այս պահի դրությամբ, օկուպացված է Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ:

Գուցե, քարոզարշավ իրականացնող որոշ կուսակցություններ շատ ուրախ են, որ Հայաստանի գործող իշխանության թուլամորթության պատճառով Հայաստանի տարածքներն օկուպացվել են Ադրբեջանի կողմից, և այդ կուսակցությունները հնարավորություն ունեն թիրախավորել Փաշինյան Նիկոլին, իսկ ինձ համար, որպես ազգային-պետական-ռազմական գործչի, մեր սուրբ Հայաստանի տարածքների օկուպացիան ողբերգություն է, ու մեզ համար առաջնայինը ոչ թե իշխանատենչությունն է, այլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը:

Կո՛չ ենք անում Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին. միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ավելին է, քան Հայաստանում անցկացվելիք ցանկացած ընտրություն, ուստի, սթափվե՛ք, մի՛ գայթակղվեք այս արտահերթ ընտրություններով: Եկեք համախմբվե՛նք ամբողջ ազգով, չեղարկե՛նք ընտրությունները, Հայաստանի Սուրբ հողից վռնդենք մեզ՝ հայերիս շուն անվանած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին և միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպենք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ ու մասնակցենք:

Քանի որ, այս պահի դրությամբ, խառնածին Ադրբեջանի կողմից օկուպացված է մեր Սուրբ Հայաստանի տարածքները ու այն  դեռևս ազատագրված չէ, ուստի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը այս պահից սկսած չի իրականացնելու նախընտրական քարոզարշավ և չի մասնակցելու սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին:

Միաժամանակ, վերահաստատում ենք սույն թվականի մայիսի 14-ին մեր կողմից հրապարակված հայտարարությունն առ այն, որ, եթե Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ հայոց ազգային բանակի միջոցով Հայաստանից դուրս շպրտել Ադրբեջանի բանակի զինյալ  հրոսակներին, ապա 2016 թվականի ապրիլյան պատերազմի ամենասկզբից մասնակցած և 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմի ամենասկզբից մասնակցած ու Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծը անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին զինե՛ք  և Հայաստանի պետական սահմանը զենքով հատած ադրբեջանական հրոսակներին մենք ինքներս կսատկացնենք և նրանց լեշերը կդարձնենք    ճիճուների կեր:

Հայրենասե՛ր Հայ ժողովուրդ, բոլորիս համար արտահերթ ընտրություններ կազմակերպելու և մասնակցելու պայմանը այսուհետ պետք է լինի մեկը. ազատագրել Հայաստանի օկուպացված տարածքներն ադրբեջանցիներից, հետո նոր կազմակերպել ու մասնակցել արտահերթ ընտրություններին, և վե՛րջ:

Հավատքո՛վ, Ուժե՛ղ, Միասնակա՛ն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության  նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան

Դասագրքերը փոխում են, պատմությունն ու արժեքները՝ աղավաղում․ Ատոմ ՄխիթարյանՄոսկվայում ջերմ ողջունում է Պուտինին, Երևանում՝ խոսում ռուսական սպառնալիքներից․ Մենուա Սողոմոնյան14 միլիոն եվրո է ներդրվել երկու հիբրիդային արևային մարտկոցային պարկերում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուրախ» ավտոբուսը մահաբեր ավտոբուս դարձավ. Ալիկ ԱլեքսանյանՓոփոխությունը սկսվում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջինի ելույթից. ՈւղիղՎերականգնվում է «Գանձասար» ճամբարը, այն ԶՊՄԿ սոցիալական խոշոր ներդրումային ծրագրերից էՈղբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս»