Մեր ճիշտ ընտրությամբ կերտենք մեր երիտասարդների բարեկեցիկ ապագան, հենքը դնենք անվտանգ հայրենիքի և հզոր պետության
ՀասարակությունԱննա Գրիգորյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քարոզարշավի մեկնարկն այլևս տրված է: Այսքան փորձությունների միջով անցած հասարակությունը գնում է ընտրության վառ ապագայի հույսով ու տեսլականով:
Հիրավի Հայաստանում խնդիրներն անհաշվելի են: Իսկ յուրաքանչյուր քաղաքական ուժի պարտքն է մատնշել խնդիրը և հանգուցալուծման ուղղության ամենաարդյունավետ ուղին ցույց տալ: Բայց քչերն են իրենց նախընտրական քարոզարշավի դրույթներում հիշատակում երիտասարդներին առնչվող խնդիրները: Չէ որ ապագան կերտողը, երկիր շենացնողը, սերունդներ տվողն ու դաստիարակողը մեր երիտասարդներն են: Իսկ նրանց առօրեկան խնդիրներից առաջնայինն էլ՝ բնակարանայինն է: Եւ այնպես, ինչպես նշում է ԲՀԿ առաջնորդն իր նախընտրական դրույթներից մեկում պետք է երիտասարդներին կամ թե նորաստեղծ ընտանիքներին ընձեռնել ձեռք բերել բնակարաններ՝ առանց տոկոսադրույք և առանց կանխավճար: Կառուցել բնականարաններ վարչական շրջաններում և հատկացնել երիտասարդներին ամսեկան 65-75 000 դրամով, և մոտավորապես 10 – 12 տարի անց այն կդառնա իրենց սեփականությունը:
Մեր ճիշտ ընտրությամբ կերտենք մեր երիտասարդների բարեկեցիկ ապագան, հենք դնենք այնպիսի միաջավայրի, որում ապրելն ու արարելն իմաստ կունենա, քրտնաջան աշխատանքի պտուղներն էլ կմնան: Ժամանակն է քայլ անելու դեպի՝ անվտանգ հայրենիք և հզոր պետություն: