Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը կտրվի խնամքի նպաստը, անկախ այն հանգամանքից՝ ծնողն աշխատում է, թե ոչ
ՀասարակությունԱյսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 90 կողմ ձայնով վավերացրեց կառավարության կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստը նշանակել և վճարել՝ անկախ այն հանգամանքից, թե ծնողը վարձու աշխատող է, թե գործազուրկ, իսկ եթե ծնողը նաև վարձու աշխատող է, ապա նպաստը կկրկնապատկվի:
Նախագծով սահմանվում է, որ եթե երեխայի ծնողը համարվի վարձու աշխատող ու միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն` նպաստի չափը կկազմի 53 հազար դրամ: