Լրահոս
Կարևոր


«Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր կանգնած ենք պետության եւ պետականության կորստի վտագի առջեւ». Արտակ Թովմասյան

Քաղաքականություն

Մեր առջեւ ծառացած խնդիրները մեզ ստիպում են նախկինում երբեք քաղաքականությամբ զբաղված մարդկանց դառնալ ակտիվ մասնակիցներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։

«Այդ պատճառով ես հրավեր եմ ուղարկել բոլորին, որոնք այսօր ներկա են, որ փորձենք միասին գտնել լուծումներ այս վիճակից դուրս գալու համար, իհարկե, համաձայն մեր երկրի Սահմանադրության»,- նշեց նա։

Թովմասյանի խոսքով՝ ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր կանգնած ենք պետության եւ պետականության կորստի վտանգի առջեւ. «Այս ֆիլմը մեզ հիշեցնում է հենց մեր օրերը։ Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն պայմանագիր կնքած իշխանությունը մեզ այսօր կրկին կանգնեցրել է կապիտուլյացիոն պայմանագրի առջեւ։ Եթե նոյեմբերի 9-ի պայմանագիր 44-օրյա պատերազմի արդյունք էր, ապա հիմա չկա ոչ մի կռիվ ուղղակի առանց որեւէ կրակոցի ներխուժած թշնամին փորձում է մեզ թելադրել իր ցանկությունները մեր երկրում։ Նրանց նպատակն է Զանգեզուրի միջանցքը եւ դրան հասնելու են»։

Արտակ Թովմասյանը էկրանին պատկերածված քարտեզների միջոցով ներկայացրեց չորս պատկեր՝ այն Հայաստանը, որն ունեինք նախքան այս իշխանությունների գալը, այն Հայաստանը, որն ունենք այժմ, այն Հայաստանը, որն երազում էինք ունենալ եւ չորրորդն այն քարտեզն է, եթե ադրբեջանցիները ստանան իրենց ցանկացած միջանցքը. «Այսօր մենք հասել ենք այն վիճակին, որ փոխվարչապետը հպարտանում է, որ սեփական երկրում կարողանում է մի կետից մյուսը տեղափոխվել։ Նա հասել է Սեւ լճի մոտ եւ հպարտանում է, որ դա իրեն հաջողվել է անել։ Մենք մեր երկրում ապահով չենք, մեր երկիրն այժմ բաց դռներ են բոլորի համար՝ առաջինը մեր թշնամու։ Մենք պարտվել ենք բոլոր դաշտերում։ Որեւէ առարկայական աջակցություն արտաքին աշխարհում մենք այժմ չունենք»։

Նա նշեց, որ իրենց նպատակը մեկն է՝ փրկել Հայաստանը. «Կարեւորագույն հարցերից մեկն է նաեւ սփյուռքի հարցը։ Սփյուռքի բոլոր ընկերներս էլ մտահոգված են, բայց նրանք բոլորը կորցրել են հավատն այս իշխանությունների հանդեպ։ Առաջնահերթ մենք պետք է վերականգնենք սփյուռքի հավատը, պետք է համախմբվենք, որովհետեւ այդ դեպքում ենք մենք հաղթելու։ Մեր երկիրը Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարում։ Նիկոլ Փաշինյանին տալիս են, թե ինքն ինչ պետք է անի, նա դա ուսումնասիրելով, անում է դա եւ շարժվում առաջ։ Առավոտյան 08։30 գնում է աշխատանքի, ժամը վեցին գնում է տուն, ինչպես միջազգային ընկերությունում աշխատող նորմալ մենեջերը։ Բայց այսօր մեր երկրին դա պետք չէ, մեր երկրին պետք է ղեկավարություն, որը ձեռքերը կքշտի եւ կաշխատի գիշեր-ցերեկ։ 5 տարի էլ աշխատենք էլի քիչ է լինելու՝ այս վիճակն ուղղելու համար։ Ուկրաինան այս վիճակի մեջ է արդեն 17 տարի, կհիշեք՝ 7 տարի անց ինչ ցնցումներ եղան։ Նույն բանը մեզ մոտ է ստացվում։ Ես այս նույն բաներն ասել եմ նաեւ 2018 թվականին մեր կառավարության որոշ անդամների։ Պատերազմի առաջին օրերին իրենք ինձ այդ հարցը տվեցին՝ պարոն Թովմասյան այս բոլորը դուք կանխագուշակել էի»։

Արտակ Թովմասյանը նշեց, որ հիմա ակտիվ լինելու ժամանակն է. «Մենք դրա համար զգուշացնում, ասում էինք՝  հասկացեք, պասիվ մի եղեք, եթե ակտիվ, որովհետեւ հիմա ակտիվ լինելու ժամանակն է։ Մեծամասնությունն ասում էր՝ ես քաղաքական չեմ, քաղաքականության հետ գործ չունեմ, տղերք ես գործ ունեի՞ քաղաքականության հետ։ Մենք հիմա գտնվում ենք քաղաքական բուտերբրոտի մեջ, դրա մեջ տարբեր հետաքրքրություններ կան՝ մեր ներքին քաղաքական, տնտեսական, արտաքին տնտեսական եւ արտաքին քաղաքական։ Եթե մենք հիմա չմիաբանվենք, չհասկանանք՝ մենք ինչ ենք ուզում եւ ինչն է լինելու մեր փրկությունը, մենք հաստատ կունենանք այդ կորուստները»։

«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա Զախարյան