Լրահոս
Կարևոր


Վարկերի համաներման վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քննադատողները հենց իրենք պոպուլիզմի մարմնավորում են․ Իվետա Տոնոյան

Քաղաքականություն
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել աննախադեպ ծարագրով, որով առաջարկվում է մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում իրականացնել։ Որոշ շրջանակների կողմից առաջարկվող ծրագիրը որակվել է ոչ իրատեսական ու պոպուլիստական: Քննադատությունների և ծրագրի իրականացման մասին Slaq.am-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ։
 
-Տիկին Տոնոյան, այս օրերին ԲՀԿ համակիրների հետ հանդիպումների ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ձեր նախընտրական ծրագրով առաջարկվում է մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում իրականացնել, որը տարբեր շրջանակների կողմից որակվում է ոչ իրատեսական ու պոպուլիստական: Ինչպես կմեկնաբանեք դրանք:
 
-Մեկ բան հստակ է՝ Գագիկ Ծառուկյանի թիրախային առաջարկը փաստորեն դիպել է ճիշտ նշանակետին, որ ոմանք արդեն օրեր շարունակ քուն ու դադար կորցրած խոսում են այդ մասին: Պոպուլիզմի ու ոչ իրատեսական ծրագրերի մասին խոսում են հենց այն մարդիկ, ովքեր ոտքից գլուխ պոպուլիզմի մարմնացում ու մարդկանց խաբելու գործում իրենց հավասարը չունեցող են: Մեր այդ առաջարկի հիմքում ընկած են տնտեսագետների ու ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների հետ տևական քննարկումների արդյունքում կատարված վերլուծություններն ու ամբողջապես մշակված է նաև ճանապարհային քարտեզը, թե ինչպես է հնարավոր դա իրականացնել: Ես իհարկե հասկանում եմ, որ մեր այս առաջարկը քննադատողները բացարձակապես թքած ունեն, որ մեր շուրջ 2.2 միլիոն հայրենակիցներ պարզապես խեղդվում են վարկային բեռի տակ, որ տարիներ շարունակ արդեն խճճվել են վարկային շրջապտույտի մեջ և ցնցումների մեջ են ընկել այն բանից, որ հենց Գագիկ Ծառուկյանն է առաջարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակը:
 
Բայց այս առաջարկից ցնցակաթվածի ենթարկված բոլոր մտահոգ անձանց և շահագրգիռ շրջանակներին կոչ եմ անում հանդարտվել, փորձել հետևելով Գագիկ Ծառուկյանի օրինակին գոնե մի կառուցողական առաջարկ էլ իրենց կողմից ներկայացնել, որը մեր հայրենակիցների հոգսերը կթոթափի, այլ ոչ թե մտածել բացառապես սեփական կաշվի ու սեփական բարեկեցության մասին: Այո, ԲՀԿ նախընտարական ծրագրով վարկային բեռի տակ կքած մեր շուրջ 2.2 միլիոն հայրենակիցներ, ովքեր ունեն մինչև 3 միլիոն դրամի վարկային պարտավորություններ, ազատվելու են դրանցից, կարողանալու են ազատ շունչ քաշել, ամեն վայրկյան չեն վախենալու կորցնել գրավադրած գույքն ու կարողությունը, դուրս են գալու ճահճից: Այն, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկն իրատեսական է, հնարավոր է կյանքի կոչել անմիջապես և մեր հայրենակիցներին ազատել վարկային գերությունից, դրանում որևէ մեկը թող չկասկածի: Երբեք, կրկնում եմ երբեք Գագիկ Ծառուկյանը չի ներկայացրել այնպիսի առաջարկը, որը ի զորու չէ իրականացնել:
 
Եվ սա ԲՀԿ նախընտրական ծրագրի 30 կետերից մեկն է միայն: Առաջարկված մյուս կետերով ևս ԲՀԿ-ն հեղափոխական բարեփոխումներ է առաջարկում սոցիալական, տնտեսական, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում, որոնց իրականացման դեպքում մեր յոււրաքանչյուր հայրենակից սեղմ ժամկետներում տեսնելու է իր կյանքի որակի բարելավումը:
 
Ես շատ լավ հասկանում եմ, որ մանիպուլյացիաներն ու կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը, ոմանց համար սովորական երևույթ են և իրենց նպատակներին հասնելու համար ընդունակ են ցանկացած ստորության, սակայն հորդորում եմ գեթ մեկ անգամ վեր կանգնել սեփական մորթապաշտությունից ու մտածել ժողովրդի մասին: Հակառակ պարագայում, եթե մենք որոշենք այդ հրապարակումների թիկունքում կանգնածների բացահայտմամբ ու դիմակների պատռմամբ զբաղվել, ապա ամենևին լավ ճակատագիր իրենց չի սպասվելու: Սա, հորդորում եմ ընդունել որպես բարի խորհուրդ…
ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեք