Լրահոս
Կարևոր


Բաքուն խոստովանեց, թե ինչու չի հարձակվում. Ալիեւը կգնա, իսկ Հասանովին կդատե՞ն

Հասարակություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարը տրտնջացել է հայկական զինուժի խորքային հետախուզության կարողությունից, ասելով, թե դա ապահովվել է «հայերի հովանավոր ԱՄՆ» աջակցությամբ:

Դեռեւս 2017 թվականին Լրագրի հետ հարցազրույցում այդ տեխնոլոգիաների մասին ազդարարել էր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, նշելով, որ ապրիլյանից հետո առաջնագծում տեղակայվել են ամերիկյան տեսադիտարկման սարքերը: Դրանք թույլ են տալիս մեծ խորության վրա արձանագրել հակառակորդի շարժն ու կասեցնել այն «արմատից»: Այդ տարիներին Բաքուն ունեցել է դրանում համոզվելու բազմաթիվ ցավոտ առիթներ, ինչպես օրինակ 2017 թվականի փետրվարի 25-ին, երբ Արցախի դիրքապահները ոչնչացրին դիվերսիայի անցնող էլիտար ստորաբաժանումը:

Զաքիր Հասանովի տրտունջի խորքային պատճառը սակայն անշուշտ դա չէ: Բաքվում երբեք չեն տրտնջում սեփական զոհերի կապակցությամբ, քանի որ դրանք արժեք չունեն Ադրբեջանի ղեկավարության համար: Հակառակ պարագայում ռազմական դիվանագիտության փոխարեն Ալիեւը վաղուց ձեռնամուխ կլիներ առանց նախապայմանի խաղաղության շուրջ քննարկումների:

Զաքիր Հասանովի տրտունջի պատճառն այն է, որ հայկական կողմին խորքային տեսադիտարկման սարքերի մատակարարումը քաղաքական իմաստով հավասարազոր է Վիեննայի օրակարգի կյանքի կոչմանը, իհարկե մասնակի, սակայն սկզբունքային առումով: Ինչպես հայտնի է, այդ օրակարգը ենթադրում է հրադադարի խախտման տեսադիտարկման եւ միջազգային քննության մեխանիզմ:

Բաքուն հրաժարվել է դրանից, հայտարարելով, որ այդ մեխանիզմը դե ֆակտո ստատուս-քվոյի ճանաչում է: Բաքվի հրաժարման «հովանավորը» Մոսկվան է, քանի որ այդ մեխանիզմի արձանագրումը նշանակելու է, որ չեղարկվում է Մոսկվայի պարեկային գերակայությունը, եւ իրավիճակի կառավարումը ներառվում է միջազգային իրավա-քաղաքական պատասխանատվության շրջանակ: Այսինքն, Ռուսաստանը կզրկվի Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ լծակից:

Հայ-ամերիկյան գործակցությունը տեսադիտարկման հետախուզական սարքերի առումով ապահովել է մի իրավիճակ, երբ հայկական զինուժը ստանում է ոչ միայն խորքային հետախուզության կանխարգելիչ նոր հզորություն, այլ նաեւ սահմանային «փաստահավաք» նոր կարողություն, երբ բավականին հստակ կարող է ներկայացվել, թե ինչպես է տեղի ունեցել հրադադարի խախտումը եւ ով է այն նախաձեռնել:

Դա էապես բարձրացրել է ռեգիոնալ կայունության հուսալիությունը, ինչը ռազմավարական անհրաժեշտություն է Միացյալ Նահանգների համար, որը խնդիր ունի Կովկասում թույլ չտալ մի կողմից ռուս-թուրքական մերձեցում, մյուս կողմից՝ ռուս-թուրքական ռազմական հակադրություն:

Այդ իրողությունը խորացրել է Ադրբեջանի փակուղին, հասունացնելով նաեւ Ալիեւի պաշտոնավարման հետագա աննպատակահարմարության հարցը: Այդ մասին Վաշինգտոնի եւ Մոսկվայի համաձայնության առնչությամբ բարձրաձայնում են ադրբեջանցի նախկին պաշտոնյա-դիվանագետները: Թեեւ, դա մատնում է անգամ Զաքիր Հասանովը, իր հարցազրույցում գրեթե ամեն նախադասությունից հետո մինչեւ գետին խոնարհվելով Գերագույն գլխավոր հրամանատարի առաջ:

Ալիեւի անկումը լինելու է անկում Հասանովի համար: Ավելին, պետք չէ բացառել, որ Ալիեւը կարող է հեռանալ կնոջ երաշխիքներով, իսկ ահա Հասանովին կարող են անգամ դատել՝ ինչ որ մեկի վրա վերագրելով ադրբեջանական բանակում կոռուպցիան եւ բացատրելով, թե իրականում ինչու մինչեւ հիմա «չեն ազատագրել իրենց հողերը»:

Apple-ը մշակում է վեց նոր կատեգորիաների ապրանքներՌուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում Թուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինԵՄ առաջնորդները սկսել են ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը. ԿալասԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըԼավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների տասնյակը պատմության մեջ Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԻնդիանա Ջոնսին արժանի առեղծված. գիտնականը պնդել է, որ «Ուխտի տապանը» կարող է հայտնաբերվել նոր տեխնոլոգիաների միջոցով Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանՕսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պшտերազմի դժվարին պայմաններում. ԷրդողանՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն ՄարուքյանԵթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանԿոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասինՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան 1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից ԱՄՆ բանակի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Մադուրոյի հեռացման գործողության վրա խաղադրույք անելով 400,000 դոլար շահելու համարԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինՊենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիանԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան