Լրահոս
Կարևոր


Երբ, անկախ օրվա իշխանության վերաբերմունքից,կամովին հանձնառու ես պետության համար

Քաղաքականություն

Ամեն ընտրություն քննություն է քաղաքական ուժերի ու կուսակցությունների համար։ Արտահերթ ընտրությունը արտահերթ քննություն է։ Այսօր կառավարող ուժը ոչ միայն տապալել է այդ քննությունը, այլև աղետ դարձել մի ամբողջ երկրի, նրա ազգաբնաչկության, նրա զավակների ու հայրերի համար. Մոտ 5000 զոհ, հազարավոր անհետ կորածներ ու վիրավորներ, հարյուրավոր գերիներ, թշնամուն հանձնված հայրենիք։ Եռաբլուրը դարձել է մեր ողջ ազգի ընտանեկան գերեզմանատուն-սրբավայրը։ Ավել ի՞նչ պիտի լինի, որ վերջապես գիտակցնեք մեզ պատուհասած քաղաքական այս աղետի չափն ու փորձենք ազատվել նրանից։ Սակայն այս պարագայում անգամ ամեն բան շատ ավելի զազրելի է, քան կարելի էր սպասել. երկիրն այս վիճակին հասցրած քաղաքական թիմի ղեկավարը, վերջերս ՀՀ Աժ-ում հոխորտում էր, թե «իշխանությունը որևէ մեկին չի հանձնելու» ու կրկին խոսում ժողովրդի անունից։ Սա լինում է այն դեպքում, երբ իշխանությունը դիտարկվում է որպես կարևորագույն ու միակ արժեք, իսկ պետությունը՝ որպես անկարևոր.«գորշ ու անհետաքրքիր» օրգանիզմ։ Սա իրականում արժեքների այլասերման ու բարոյական դեգրադացման տրամաբանական հետևանք է։ Բոլորը «իզմերը» մերժող թիմը, որ իր կառավարման ողջ ընթացքում ու անգամ պատերազմի ժամանակ առաջնորդվում էր մեկ «իզմ»-ով՝ պոպուլիզմով, ամեն բան արեց մեզանում արժեքային քաոս ստեղծելու համար։ Ակնհայտ է, որ վերջին երեք տարվա մեջ մեզանում ազգայինի ու քրիստոնեականի, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավն իր գագաթնակետին հասավ։ Եկեղեցու դեմ արշավը հայի տեսակի դեմ արշավ էր, որն, ի դեպ, չէր էլ հերքվում։ Եվ միայն եզակի անհատներ էին, որ առարկայական քայլեր էին ձեռնարկում հակադարձելու դրան։ Քայլեր ուղղված մերտեսակի ու մեր Սուրբ եկեղեցու աստվածընտրյալ հեղինակությունը բարձր պահելու ուղղությամբ։ Իսկ գիտե՞ք ինչու. քանզի մեր երկիրը պատասխանատու անհատների ու անհատականությունների վրա հենված պետություն է։ Հետաքրքիր բան է ստացվում. երկրում մեկը, ով ի պաշտոնե հանրային պատասխանատվության կրող է, եկեղեցու դեմ կազմակերպված արշավ է իրականացնում, մինչդեռ մեկ այլ ոք սեփական հանձնառությամբ եկեղեցի է վերանորոգում, աջակցում համայնքի հոգևոր զարգացմանը, որպեսզի նրա արժեքային ու հայ ինքության սյուները անսասան ու կայուն մնան։ Ի տարբերություն առաջինի, վերջին ըազգային արժեքը կենսակերպ համարող անհատի տեսակն է, ում համար դա «մեծ պատիվ է և պատասխանատվության կարևոր հարց նաև համայնքի նկատմամբ»։ Հենց այսպես բնորոշեց Կոտայքի մարզի 1917թ․-ից վթարային դարձած Մաքրավանքի վերանորոգման աշխատանքների իրականացման իր հանձնառությունը ԲՀԿ-ի առաջնորդ Գ.Ծառուկյանը։  Ու նման քայլերը եզակի չեն։ Ավելին՝ դրանք շատ են ու բազմազան։ Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ մարդկանց նկատմամբ շինծու քրեական գործերով կալանավորելն խոչընդոտ չէ, որ նրանք, անգամ ԱԱԾ մեկուսարանից պատերազմի օրերին կարողանան 3մլն $-ի օժանդակություն ցուցաբերեն Արցախի իշխանությանը, կամ 100մլն դրամ հատկացնեն զինվորների վերականգնողական կենտրոնին։ Ու այստեղ ամենից կարևորն այն է, որ այդ հանձնառությունը նրանք ստանձնում են անկախ իրենց նկատմամբ օրվա իշխանության վերաբերմունքից՝ չսպասելով շնորհակալության ու գնահատանքի։ Մասնագիտական գրականության մեջ նման երևույթը բնորոշվում է որպես «պետական մտածողություն», երբ քո սեփական հաջողությունները քեզ համար ամենևին բավարար չեն երջանիկ ու բավարարված լինելու համար, ու պետության գործառույթներին աջակցելը, պետության ու երկրի՝ խնդիրների լուծմանն օգնելը դարձել է անհատական առաքելությանդկարևոր ու անբաժանմասը։  Մյուս կողմից, սա կարևոր հաղորդագրություն է հանրությանն ու տարիներ շարունակ հուսալքված քաղաքացուն, որ ազգայինի ու պետականի նկատմամբ անձնական պատասխանատվություն ունեցող մարդիկ դեռ անհրաժեշտ չափով նրուժ, կամք, պատասխանատվություն, խիզախություն ունեն ու պետության, հայրենիքի համար խնդրահարույց հարցերում ոչ միայն կոմպրոմիսների չեն գնալու, այլև սեփական պատասխանատվությամբ ունակ են ազգային շահի հիմքով որոշումներ կայացնել ու դրանք պրոֆեսիոնալների ձեռամբ իրականացնել։ Подробнее: https://shabat.am/am/article/254867/YErb--ankakh-orva-ishkhanutyan-verabermunqic-kamovin

Հրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին