Լրահոս
Կարևոր


Դիլետանտների խրախճանքն ու դառը իրականությունը

Քաղաքականություն

Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Այս փաստը երեկ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արձանագրել է Նիկոլ Փաշինյանը, խոստովանել, որ երկու օրից ավելի չեն կարողանում Հայաստանի սուվերեն տարածքում հեռացնել շուրջ 3,5 կիլոմետր խորացած թշնամական ստորաբաժանումները։

Մեկ ամբողջ օր իշխանությունն ու նրա աջակիցները բոլոր հնարավոր մեթոդներով հերքում էին ներխուժման փաստը, վիրավորում այդ մասին բարձրաձայնողներին, մեղադրում «մեդիատեռորի» մեջ, սակայն, վերջնարդյունքում, խոստովանում իրենց անճարակությունը։ Իշխանության առանձին ներկայացուցիչներ էլ անցել էին բացահայտ հայհոյանքների, աջուձախ վիրավորանքներ էին շաղ տալիս Սյունիքի համայնքապետերի, նախկին մարզպետ, ներկայումս «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հասցեին։ Վերջինս ընդամենը ներկայացրել էր իրականությունը, այն փաստերը, որ ժամեր անց բառացի կրկնեց Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, Հակոբյանը հայտնել էր, որ նախօրեին 200-ից ավելի զինված ադրբեջանցի զինծառայողներ 3 կիլոմետր խորացել են Հայաստանի տարածք, կտրել են ճանապարհը Սև լճերից դեպի Գորիս ու տեղակայվել։ Մինչ Փաշինյանն ավելի ուշ կհաստատեր Վահե Հակոբյանի հայտնած տեղեկությունները, նրա կուսակից Անդրանիկ Քոչարյանն ասուլիս էր տվել ու արձագանքել Վահե Հակոբյանին։

«Վահե Հակոբյանն էդ կրակոցները իր ականջո՞վ է լսել, թե՞ ուղղաթիռով պտտվելիս: Թող ուղղաթիռն իջեցներ, ավտոմատը վերցներ, գնար, կանգներ զինվորների կողքին: Խելոք նստեք տեղներդ»,- ասել է Քոչարյանը։

Փաստացի պարզվեց, որ Անդրանիկ Քոչարյանն ու մյուս հերքողներն ընդամենը իշխանության՝ ջուր ծեծող սազանդարներ են, իսկ ընդդիմադիր քաղաքական գործչի դեմ նրանց հակաքարոզչության փորձն անփառունակ վախճան ունեցավ։ Պարզվեց նաև, որ Հայաստանում պաշտոնական գերատեսչություններն ընդամենը ապատեղեկատվություն են տարածում՝ դասեր չքաղելով վերջին պատերազմին իրենց ապատեղեկատվությունների պատճառով հասցրած վնասից, և կրկին ու կրկին ապացուցելով, որ պետք է հավատալ ոչ թե պաշտոնական ապատեղեկատվություններին, այլ ընդդիմադիրների հայտնած տեղեկություններին։ Տրամաբանական կլիներ, որ հանրությանը այդկերպ խաբել և մոլորեցնելուց հետո Անդրանիկը Քոչարյանը նստեր ուղղաթիռն ու զենքը ձեռքին գնար Սյունիք՝ սահմանները պաշտպանելու։

Սակայն նրանք վաղուց ապացուցել են, որ «փայլում» են միայն մեծ-մեծ փրթելուց, իսկ երբ կոնկրետ խոսքից գործի պիտի անցնեն, սովորույթի համաձայն՝ ցուցադրում են իրենց ապիկարությունն ու անճարությունը։

Արա Ադամյան

Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից Դասագրքերը փոխում են, պատմությունն ու արժեքները՝ աղավաղում․ Ատոմ ՄխիթարյանՄոսկվայում ջերմ ողջունում է Պուտինին, Երևանում՝ խոսում ռուսական սպառնալիքներից․ Մենուա Սողոմոնյան14 միլիոն եվրո է ներդրվել երկու հիբրիդային արևային մարտկոցային պարկերում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուրախ» ավտոբուսը մահաբեր ավտոբուս դարձավ. Ալիկ ԱլեքսանյանՓոփոխությունը սկսվում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջինի ելույթից. ՈւղիղՎերականգնվում է «Գանձասար» ճամբարը, այն ԶՊՄԿ սոցիալական խոշոր ներդրումային ծրագրերից էՈղբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն Մելիքյան