Լրահոս
Կարևոր


«Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի». Ներսես Շադունցը՝ Անդրանիկ Քոչարյանին

Հասարակություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում Խոզնավարի համայնքապետի հայտարարությանը, թե ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքերից առաջ են եկել, ասաց՝ նախ պետք է ճշտել, թե Խոզնավարի համայնքի ղեկավարն ո՞վ է։

«Ո՞վ է նա, ո՞ր կուսակցությունից է, դա էլ ճշտեք, հետո նոր ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Շատ հետաքիքր է՝ Խոզնավարի համայնքապետն ո՞վ է, որ նման բաներ է ասում»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

168.am Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցին խնդրեց մեկնաբանել Անդրանիկ Քոչարյանի  այս ձևակերպումը՝ արդյո՞ք անվտանգության հետ կապված խոսելը կապ ունի որևէ կուսակցության հետ։

«Չեմ կարծում, որ սա ինչ-որ կուսակցության հետ կապ ունի։ Ինչ վերաբերում է իրավիճակին, ասեմ, որ այստեղ նորմալ է, մնացածը բանակային կորպուսի հետ պետք է քննարկվի, ես իրավասու չեմ այդ հարցերին պաատսխանել, ինձ կներեք»,- ասաց Ներսես Շադունցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ խորհուրդ կտար, որպեսզի որևէ մեկը ստեղծված իրավիճակը չկուսակցականացնի։

«Ամեն մարդ թող իր գործն իր արշինով չափի, մենք որքանով կարողանում ենք, այդքան մեր գործն անում ենք։ Խոզնավարի ղեկավարն այս պահին առողջական խնդիրներ ունի։ Մեր պարագայում, մենք մեր գործին լավ ենք տիրապետում, բանակային կորպուսն էլ իր տեղում է»,- եզրափակեց Ներսես Շադունցը։

Նշենք, որ այսօր տելեգրամյան ալիքները և տեղական լրատվական որոշ կայքեր գրել էին, որ Սյունիքում լարված իրավիճակ է, թշնամին անցել է Իշխանասարը և տեղակայվել Վերիշենի ուղղությամբ։ Այդ մասին լուրերը հաստատեցին նաև Գորիսի փոխքաղաքապետը, Վերիշենի համայնքապետը։ Այնուհետև լուրը հաստատեց նաև Պաշտպանության նախարարությունը՝ նշելով. «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը»։

Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանՉե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար» Ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանում. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՌոբերտ Ամստերդամը պահանջում է հետ վերցնել ԱՄՆ սենատորների նամակները, որոնք ուղղված են հայ ընդդիմադիր առաջնորդի դեմ Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՎերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մեր քայլերը հեղափոխական են լինելու, գալիս ենք հանուն հայերի․ Սամվել Կարապետյան Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան Քաղաքացիական հասարակության պայքարը տալիս է իր արդյունքները․ Ցոլակ Ակոպյան Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ադրբեջանը հողին հավասարեցրեց Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ձայն չհանեց, խաղաղություն չի բերի. Էդմոն Մարուքյան Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության արդյունքում Շիրակի մարզում իրականացրել ենք գյուղատնտեսական լայնածավալ աշխատանքներ. Մարտուն ԳրիգորյանՏնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Ընդդիմադիր դաշտի միավորումը չստացվեց ամբիցիաների պատճառով. Էդմոն Մարուքյան Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի. Ա. ՉալաբյանՆախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտիԹոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանԱդրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՍտամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՆիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը