Միջադեպ Գրողների միության շենքի մոտ․ հնչել է կրակոց
ՀասարակությունԵրևանում հունիսի 20-ին միջադեպ է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կրակոցներով։
SHAMSHYAN.com-ի
տեղեկություններով` ժամը 18։00-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին
ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ,
կրակոց է հնչել։
Մինչ ոստիկանները տեղում փորձել են պարզել դեպքի հանգամանքները, թիվ 1
համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Արաբկիրի ոստիկանություն,
որ «այտային շրջանում և ձախ աչքի վերին կոպի պատռվածքներ» ախտորոշմամբ
իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ
վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Կարեն Ղ-ն է, և նա
Գրողների միության մոտ հնչած կրակոցի հետևանքով է վնասվածք ստացել։ Թիվ 1
համալսարանական հիվանդանոցում առաջին անհրաժեշտության բուժօգնություն
ստանալուց հետո նա «ձախ աչքի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է Մալայանի
անվան ակնաբուժական կլինիկա։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային
ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ Կարեն Ղ-ի հետ
Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության մոտ, վիճաբանել է Կոտայքի մարզի
բնակիչ Դենիս Ա-ն, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ատրճանակով կրակել է
Կարեն Ղ-ին՝ պատճառելով վնասվածք։
Կայքի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, Դենիս Ա-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։