Պեկինում հայտարարել են, որ հաջողվել է զսպել կորոնավիրուսի բռնկումը
ՀասարակությունԿորոնավիրուսի տարածումը Պեկինում հաջողվել է զսպել, բայց համաճարակաբանական իրավիճակն
այնտեղ շարունակում է լուրջ մնալ, երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի
ժամանակ հայտնել է քաղաքային վարչակազմի տեղեկատվական գրասենյակի ղեկավար
Սյույ Հեցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անցած օրվա ընթացքում Պեկինում վարակման նոր դեպքերի թիվը որոշ չափով
նվազել է,- նրա խոսքերը մեջբերում է «Բեյցզին Ժիբաո» թերթը:- Մենք զսպել
ենք կորոնավիրուսի տարածման միտումը, իրավիճակը զարգանում է բարենպաստ
ուղղությամբ, բայց միեւնույն ժամանակ պետք է հստակ հասկանալ, որ
համաճարակաբանական իրավիճակը շարունակում է լուրջ եւ բարդ մնալ»:
Անցած օրվա ընթացքում ՉԺՀ-ում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման 18 դեպք, որից
9-ը՝ Պեկինում: Նախորդ օրը հաղորդվել էր վարակման 26 դեպքի մասին, որից
22-ը գրանցվել էր մայրաքաղաքում: