Հարավային Կորեան հայտնել է COVID-19-ի վարակման երկրորդ ալիքի մասին
ՀասարակությունՀարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
կենտրոնի (KCDC) ղեկավար Չոն Ին Գենը տեղեկացրել է, որ երկրի մայրաքաղաք
Սեուլում և դրա մերձակայքում տարածվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ
ալիքը, հայտնում է Yonhap News Agency-ն:
Չոն Ին Գենի խոսքով՝ KCDC-ում ակնկալում էին, որ երկրորդ
ալիքը կսկսվի աշնանը կամ ձմռանը, սակայն նրանց կանխատեսումները ճիշտ դուրս
չեկան: Կազմակերպությունում նաև մտավախություն են հայտնել, որ քանի դեռ
մարդիկ սերտ շփման մեջ են միմյանց հետո, վիրուսի տարածումը կշարունակվի:
Սեուլի իշխանություններն էլ իրենց հերթին բնակիչներից
զգուշացրել են, որ մայրաքաղաքում հնարավոր է՝ նորից մտցվի սոցիալական
հեռավորության ռեժիմը, եթե առաջիկա երեք օրվա ընթացքում վարակման նոր
դեպքերի ամենօրյա աճը գերազանցի 30-ը կամ հիվանդանոցային մահճակալնային
ֆոնդը լրացվի առնվազն 70 տոկոսով:
Ավելին․․․