Լրահոս
Կարևոր


Թող շատ չհուզվեն, ամեն ինչ հաշվարկված է․ Մելքումյանը՝ մինչև 3 մլն դրամի վարկից ազատելու առաջարկի քննադատներին

Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցությանն անդամագրվել ցանկացող երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանում 2 միլիոն 200 հազար մարդ վարկ ունի։ «Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն դրամի վարկից։ Մարդը չպետք է կորցնի իր տունը, ունեցվածքը, հողը»,-ասել էր Ծառուկյանը։ Վերջինիս հայտարարությանն արձագանքել էին որոշ տնտեսագետներ, նշելով, թե խնդրին նման մոտեցումը պոպուլիստական է, ոչ մասնագիտական, ոչ իրավական և ոտնահարում է ՀՀ մյուս քաղաքացիների իրավունքները։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեսակետներին, ասաց, թե դրանք մանիպուլյատիվ են և իրականության հետ աղերս չունեն։ «Մինչև այդ որոշումը կայացնելն ու դրա մասին հայտարարելը, պարոն Ծառուկյանի կողմից, մենք բազմակողմանի և մասնագիտական բարձր մակարդակով քննարկումներ ենք ունեցել և միանգամից չէ, որ որոշում է կայացվել։ Եղել են տարբեր հաշվարկներ, տարբեր փուլերի իրողություններ, մենք ունենք ամբողջ պորտֆելը»,- ասաց Մելքումյանը, հավելելով, որ Հայաստանում ներկա դրությամբ կա շուրջ չորս տրիլիոն դրամի ընդհանուր վարկ, որի մեջ այն վարկերը, որոնք սոցիալական ուղղվածության են՝ առաջարկել են մարել։ «Կան նաեւ գյուղատնտեսական վարկեր, բացի այդ խոսքը գնում է վարկերի մասին։Ինչ վերաբերում է այդ տնտեսագետներին, ապա նրանք  լիակատար հաշվարկներ չունեն, որովհտեւ այն թվերը, որոնք հրապարակվում են նրանց կողմից, արդեն իսկ ցույց է տալիս, որ իրանց իմացած թվերը հեռու է նրանից, ինչ-որ կա։ Երկրորդ, ինչ վերաբերում է նրան, թե ինչ հիմքով ենք մենք դա հայտարարում։ Նախ և առաջ, պետք է հասկանալ, որ մարդիկ երբ որ վարկեր են վերցնում, ենթադրվում է, որ այդ վարկերը պետք է ծախսվեն, կամ ՓՄՁ-ների մեջ իրացնեն, երբ, որ կլինեն ադեկվատ միջավայր»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը, հավելելով, որ միտքը վերաբերում է նրան, որ վարկ վերցրած մարդը պետք է համոզված լինի, որ շարունակելու է իր աշխատանքը, ստանա՝ աշխատավարձ։ «Բայց երբ որ կա համաճարակ, պատերազմ և այդ քիչ թե շատ նվազագույն պայմանները  ըստ էության գոյության չունեն և վարկ վերցրած մարդու եկամուտ ստանալու տարբերակները բացառված են, ապա նա հայտնվում է անելանելի վիճակում»,- ասաց Մելքումյանը։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է տեր կանգնի նման քաղաքացիներին։ Պատգամավորը խորհուրդ է տալիս այս առաջարկությունը քննադատողներին չանհնսգատանալ, քանի որ այս ամենը տեղավորվում է նոր տնտեսական քաղաքականության շրջանակներում։ «Բանկերը, երբ որ վարկ են տալիս, պետք է ամեն մի վարկառուի հետեւից հստակ մեխանիզմով գնան, տեսնեն ինչ է անում, որ պայմաններում ինչ է լինում։ Օրինակ եթե մեր մոտ առաջացել է ֆորսմաժոր, պետությունը պետք է իր քաղաքացիներին տեր կանգնի»,- ասաց նա։

Հարցին, թե որտեղից է այդ գումարները տրամադրվելու, Մելքումյանն ասաց, որ այդ մասին հստակ կխոսեն նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Այնպես, որ թող շատ չհուզվեն այդ տնտեսագետները, ամեն  ինչ հաշվարկված է, իր հիմքերն ունի»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։

Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, թե սա որակվում է որպես ընտրակաշառքի ձև։ Մելքումյանն ասաց, որ նման բան չկա։Նա օրինակ է բերում, երբ որ տարբեր փուլերում հարկային համաներում է հայտարարվում, որևէ բանկային համակարգ չի տուժում։ «Մենք ասում ենք որ այս ամենը նոր տնտեսական քաղաքականության շրջանակներում է լինելու։ Այնպես, որ բացարձակ մերժում եմ որ դա դիտվի որպես ընտրակաշառք»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը։

Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ Կարապետյան