Մեկ օրվա ընթացքում ավելի քան 2,6 հազար կորոնավիրուսով նոր վարակման դեպք է հայտնաբերվել Իրանում
ՀասարակությունԻրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2615 նոր
դեպք։ Մեկ օրվա կտրվածքով, կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը 120
է։ Վարակվածների ընդհանուր թիվը կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր
կազմում է 200 262 մարդ։ Մեկ օրում առողջացել է 9392 մարդ։ Առողջացածների
ընդհանուր թիվը կազմում է 159 192 մարդ։
Հունիսի տասնիննի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 8,5
միլիոնի սահմանը։ Մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 456 հազարը, իսկ
առողջացածների ընդհանուր թիվը գերազանցում է 4,5 միլիոնը։