Հայտնի է դարձել կորոնավիրուսի առաջնային անսովոր ախտանշանը
ՀասարակությունԿանադացի գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի
առաջնային ախտանշաններից կարող է լինել աչքի բորբոքումը։ Այն կոչվում է
կոնյուկտիվիտ, որը այն բարակ թաղանթի բորբոքումն է, որը ծածկում է աչքն ու
կոպերի մակերեւույթը։ Մասնագետները նման կարծիք են հայտնել,
ուսումնասիրելով քսանիննամյա մի պացիենտուհու դեպքը։ Նա այս տարվա մարտ
ամսին դիմել է հիվանդանոց՝ աչքերի կարմրածության գանգատով։ Մասնագետները
ախտորոշել են կոնյուկտիվիտ, սակայն բուժումն օգուտ չի տվել։ Հետո պարզվել
է, որ կինը Ասիայում ճամփորդել է եւ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այլ
ախտանշաններ, ինչպես օրինակ հազ, ջերմություն, տենդ, կնոջ մոտ չի եղել։
Բժիշկները կարծում են, որ նոր տիպի կորոնավիրուսը կարող է արտահայտվել նաեւ
աչքերի բորբոքմամբ։ Պացիենտուհին, հայտնի է, որ հիվանդությունը հաղթահարել
է անախտանիշ կերպով։