«Աշխարհը գտնվում է համավարակի նոր և վտանգավոր փուլում»․ ԱՀԿ ղեկավար
ՀասարակությունԱշխարհը մտել է նոր կորոնավիրուսային համավարակի «նոր և վտանգավոր
փուլ», ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության
համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը,
գրում է CNN-ը։
Գեբրեյեսուսի խոսքով՝ ԱՀԿ-ն տվյալներ է ստանում Հյուսիսային և Հարավային
Ամերիկայում, ինչպես նաև Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում
հիվանդության նոր զանգվածային դեպքերի մասին։
Նրա խոսքով՝ նախօրեին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 150 հազար նոր դեպք, ինչը հակառեկորդ է համարվում։
«Այդ դեպքերի գրեթե կեսն արձանագրվել է Հյուսիսային և Հարավային
Ամերիկայում, մեծ թվով դեպքեր են արձանագրվել նաև Հարավային Ասիայում և
Մերձավոր Արևելքում»,- հավելել է նա:
«Աշխարհը գտնվում է համավարակի նոր և վտանգավոր փուլում»,- զգուշացրել է
ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով․ «Հասկանալի է, որ շատ մարդիկ հոգնել են տանը
նստելուց։ Հասկանալի է, որ երկրները ձգտում են բացել իրենց
տնտեսությունները։ Բայց վիրուսը տարածվում է արագ և դեռևս մահացու
վտանգավոր է»: