Lիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը
ՀասարակությունՀունիսի 19-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային
համագործակցության և փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանեց
լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները
տևելու են 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական
պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։
Բժշկական անձնակազմին ու «Team Europe» ծրագրի
շրջանակներում Լիտվային կողմից տրամադրված բուժսարքավորումները և բժշկական
պարագաներն օդանավակայանում դիմավորեցին ՀՀ Առողջապահության նախարարի
առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը:
Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։
Ավելի վաղ Լիտվան Հայաստանին աջակցություն էր տրամադրել բժշկական
պարագաների տեսքով՝ Արևելյան գործընկերության չորս երկրներին հատկացված
օժանդակության շրջանակներում: